Պատմություն

Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում այլեւս չէր անցկացվում «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթը։

«Միսս Հայաստան» մրցույթն առաջին անգամ տեղի է ունեցել 1996 թվականին, որից հետո, որոշակի ընդմիջումներով, անցկացվել է մինչեւ 2012 թվականը։

Ներկայացնում ենք «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթի հաղթողներին.

«Միսս Հայաստան 2017» Լիլի Սարգսյան

Լիլի Սարգսյանը 2017թ. հաղթող է ճանաչվել «Միսս Արմենիա» հհ-ի կազմակերպած գեղեցկության մրցույթում։ Լիլին 17 տարեկան է, ծնվել եւ ապրում է Երեւանում։ Սովորում է Մշակույթի պետական քոլեջում։

«Միսս Հայաստան 2017» Լիլի Սարգսյան

«Միսս Հայաստան 2012» Աննա Առաքելյան

Նա այժմ աշխատում է Էկոնոմիկայի նախարարությունում։

«Միսս Հայաստան 2012» Աննա Առաքելյան

«Միսս Հայաստան 2007» Մարգարիտա Սարուխանյան

«Միսս Հայաստան 2007» Մարգարիտա Սարուխանյան

«Միսս Հայաստան 2006» Մարինա Վարդանյան

Մրցույթից մեկ տարի անց նա դադարեցրել է գործունեությունը մոդելային ասպարեզում, ամուսնացել է` իր ամբողջ ժամանակը նվիրելով նորաստեղծ ընտանիքին, եւ այսօր արդեն երկու երեխայի մայր է:

«Միսս Հայաստան 2006» Մարինա Վարդանյան

«Միսս Հայաստան 2003» Լուսինե Թովմասյան

Նա 2005թ. ճանաչվել է «Վիցեմիսս Եվրոպա-2005»։
2003թ.- 2008թ. ավարտել է Հայ Ռուսական Սլավոնական համալսարանը՝ միջազգային հարաբերություններ բաժինը։
2008-2009 Լոնդոնում «Westminister University՛» Master degree ` միջազգային հարաբերությունների բաժինը
2008 հիմնադրել է «Նոր Ռադիո» ռադիոկայանը
2009 հմնադրել է «New Mag» ամսագիրը
2008-2013 աշախատել է որպես մամլո քարտուղար Հանրային հեռուստաընկերությունում
2012 առ այսօր ղեկավարում է «Fresh Events» միջոցառումների կազմակերպությունը
Մինչեւ օրս հանդես է գալիս որպես հաղորդավար։ Այժմ վարում է
«Արմենիա» հեռուստաընկերության «Բարի Լույս » ծրագիրը։
Ամուսնացած է, ունի դուստր։

«Միսս Հայաստան 2003» Լուսինե Թովմասյան

«Միսս Հայաստան 2001» Իրինա Թովմասյան

Տիտղոսը նվաճելուց հետո Իրինան հանդես էր գալիս որպես մոդել, իսկ հետո նաեւ որպես հաղորդավարուհի։
Իրինան ամուսնացած է եւ ունի երեք դուստր։

«Միսս Հայաստան 2001» Իրինա Թովմասյան

«Միսս Հայաստան 2000» Քրիստինա Բաբայան

Նա մասնագիտությամբ բժիշկ-կոսմետոլոգ է։ Այժմ աշխատում է «Gold's Gym International Medical Spa» կենտրոնում որպես գլխավոր բժիշկ եւ ղեկավար։
Ամուսնացած է, ունի մեկ երեխա։

«Միսս Հայաստան 2000» Քրիստինա Բաբայան

«Միսս Հայաստան 1998» Գոհար Հարությունյան

Գոհար Հարությունյանի հաջողությունը միայն Հայաստանի գեղեցկուհու տիտղոսը ստանալով չի սահմանափակվել։ Նա ճանաչվել է նաեւ «Միսս ԱՊՀ 1999», «Miss globe 2009»։
Ավարտել է Կալիֆորնիայի պետական պոլիտեխնիկ համալսարանի միջազգային մարքեթինգի բաժինը։
Ամուսնացած է, ունի երեք երեխա։

«Միսս Հայաստան 1998» Գոհար Հարությունյան

«Միսս Հայաստան 1997» Անգելինա Բաբաջանյան

Նույն թվականին հաղթող է ճանաչվել նաեւ «Միսս Անդրկովկաս» մցրույթում։
Ավարտել է Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի դիզայնի ֆակուլտետը։
Անգելինան ամուսնացած է, ունի երեք երեխա։ Այժմ որեւէ գործունեություն չի ծավալում։

«Միսս Հայաստան 1997» Անգելինա Բաբաջանյան

«Միսս Հայաստան 1996» Կարինե Խաչատրյան

Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության սպորտի վարպետ
«Միսս Հայաստան» մրցույթից հետո մասնակցել է «Միսս Եվրոպա» մրցույթին, որտեղ 96 մասնակիցներից զբաղեցրել է 13-րդ տեղը:

«Միսս Հայաստան 1996» Կարինե Խաչատրյան