Մրցույթի նպատակը

  • Ի հայտ բերել «Միսս Հայաստան» տիտղոսը կրելու ամենաարժանի թեկնածուներին, իսկ հաղթողներին ապահովել մասնագիտական աճով։
  • «Միսս Հայաստան» տիտղոսակիրը բարեգործական նախաձեռնություններում կհանդիսանա բարի կամքի դեսպան եւ իր գեղեցկությամբ կմիավորի համայն հայությանը՝ իրականացնելու իր բարի նպատակները։
  • «Միսս Հայաստան» մրցույթի միջոցով բացահայտել աղջիկների, ովքեր Հայաստանի Հանրապետությունը կներկայացնեն միջազգային հեղինակավոր մրցույթներում։
  • Աջակցել հայուհիներին՝ ներկայանալու հայկական եւ համաշխարհային կինոյի եւ նորաձեւության ասպարեզում
  • Որպես բարի կամքի դեսպան մասնակցել եւ կազմակերպել բարեգործական տարաբնույթ միջոցառումներ։
  • Աջակցել մոդելներին՝ մասնակցելու գովազդներում, տեսահոլովակներում եւ հեռուստածրագրերում։ Մրցույթի շրջանակներում նախատեսում ենք նաեւ.
    • Անցկացնել էսթետիկ եւ գեղագիտական ճիշտ պահվածքի դրսեւորման դասընթացներ, հանրային ելույթների վարպետության դասընթացներ
    • Դիմահարդարման, վարսահարդարման խորհրդատվություն
    • Մասնակիցների ֆոտոշարք
    • Մասնակիցների տեսահոլովակների նկարահանում

 

Մրցույթի կազմակերպիչներն իրենց առջեւ խնդիր են դրել.

  • Անցկացնել արդար եւ թափանցիկ ընտրություն։
  • «Միսս Հայաստան» տիտղոսակրին դարձնել գեղեցկության, ինտելեկտի, նրբագեղության եւ բարության խորհրդանիշ։
  • Անցկացնել ամենամյա գեղեցիկ եզրափակիչ միջոցառում, որը կդառնա հետաքրքիր եւ սպասված ողջ հայության կողմից։
  • Մասնակիցներին հնարավորություն տալ իրենց դրսեւորել մոդելային ասպարեզում եւ կինոարտադրության մեջ։