Մրցույթի մասին

«Միսս Արմենիա» ազգային մրցույթը հիմնադրվել է 1996 թվականին Երեւանում՝ Երեւանի Կամերային պետական թատրոնի ղեկավար Արա Երնջակյանի կողմից։

1996 թվականին հետո մրցույթը որոշակի ընդմիջումներով անցկացվել է մինչեւ 2012 թվականը։

Նորաստեղծ «Միսս Արմենիա համահայկական հիմնադրամ»-ը ՀՀ մշակույթի նախարարության բարձր հովանու ներքո կրկին վերականգնում է Հայաստանում մրցույթի անցկացումը։

ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ մրցույթին կարող են մասնակցել նաեւ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող հայուհիները։