«Միսս Հայաստան» ազգային մրցույթը հիմնադրվել է 1996 թվականին Երեւանում՝ Երեւանի Կամերային պետական թատրոնի ղեկավար Արա Երնջակյանի կողմից։

1996 թվականին հետո մրցույթը որոշակի ընդմիջումներով անցկացվել է մինչեւ 2012 թվականը։

Նորաստեղծ «Միսս Արմենիա» մշակութային համահայկական հիմնադրամը ՀՀ Մշակույթի նախարարության բարձր հովանու ներքո կրկին վերականգնում է Հայաստանում մրցույթի անցկացումը։

ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությամբ մրցույթին կարող են մասնակցել նաեւ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող հայուհիները։

MISS ARMENIA
Առաքելություն
  • Ի հայտ բերել «Միսս Հայուհի» տիտղոսը կրելու ամենաարժանի թեկնածուներին, իսկ հաղթողներին ապահովել մասնագիտական աճով։
  • «Միսս Հայուհի» տիտղոսակիրը բարեգործական նախաձեռնություններում կհանդիսանա բարի կամքի դեսպան եւ իր գեղեցկությամբ կմիավորի համայն հայությանը՝ իրականացնելու իր բարի նպատակները։
  • «Միսս Հայուհի» մրցույթի միջոցով բացահայտել աղջիկների, ովքեր Հայաստանի Հանրապետությունը կներկայացնեն միջազգային հեղինակավոր մրցույթներում։
  • Աջակցել հայուհիներին՝ ներկայանալու հայկական եւ համաշխարհային կինոյի եւ նորաձեւության ասպարեզում
  • Որպես բարի կամքի դեսպան մասնակցել եւ կազմակերպել բարեգործական տարաբնույթ միջոցառումներ։
  • Աջակցել մոդելներին՝ մասնակցելու գովազդներում, տեսահոլովակներում եւ հեռուստածրագրերում։ Մրցույթի շրջանակներում նախատեսում ենք նաեւ.
    • Անցկացնել էսթետիկ եւ գեղագիտական ճիշտ պահվածքի դրսեւորման դասընթացներ, հանրային ելույթների վարպետության դասընթացներ
    • Դիմահարդարման, վարսահարդարման խորհրդատվություն
    • Մասնակիցների ֆոտոշարք
    • Մասնակիցների տեսահոլովակների նկարահանում