Մեդիա

Ի սկզբանե համակրել եմ Լիլիին. «Միսս Արմենիա»-ի ֆավորիտ, 2-րդ «Վիցե Միսս» Արփինե Հարությունյան (Photo, Video)

Սեպտեմբերի 28, 2017

Արփինե Հարությունյանը «Միսս Արմենիա» հհ-ի գեղեցկության մրցույթի ֆավորիտներից էր: Գեղեցկուհին ճանաչվեց երկրորդ «Վիցե Միսս»` վաստակելով թե’ ժյուրիի, թե’ հանդիսատեսի համակրանքը:

Արփինեն 25 տարեկան է, հասակը ` 1.74 սմ: Մասանգիտությամբ հոգեբան է, ինչպես նաև պրոֆեսիոնալ մոդել: Սիրում է պատրաստել, յոգայով զբաղվել և կարդալ: Պատվավոր 2-րդ «Վիցե Միսս» տիտղոսակրի հետ Wnews.am– զրուցել է «Միսս Արմենիա» մրցույթի ողջ ընթացքի, մասնակիցների, արդյունքների մասին:

-Արփինե, «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթի ֆավորիտներից էիր ոչ միայն մասնակիցների, այլեւ ժյուրիի շրջանում։ Ըստ քեզ, ինչու՞ դու չհաղթեցիր։
-Երբ ինձ համար վարկանիշ ունեցող մարդկանց կողմից ստանում եմ ամենադրական արձագանքները, ժյուրիի շատ անդամներից լսում, որ հենց ինձ են տեսել «Միսս Արմենիա»-ի դերում դժվար է ասել , թե չեմ հաղթել: Չեմ շահել տիտղոսը, բայց նեկայացել եմ լավագույնս ու արժանացել մեկ այլ տիտղոսի ու մի շարք ծանոթ ու անծանոթ մարդկանց համակրանքին ու ջերմ խոսքերին:

-Ինքդ Լիլիին տեսնու՞մ էիր հաղթողի դերում։

-Մասնակից աղջիկներից յուրաքանչյուրս հենց մեզ էինք տեսնում «Միսս Արմենիա»-ի դերում, ես բացառություն չեմ:

-Ովքե՞ր պետք է լինեին հնգյակում կամ տասնյակում, որ չհայտնվեցին։

-Շատ աղջիկներ տխրել էին, երբ գոնե 10-յակում չհայտնվեցին: Սրբուհի Ավանեսյանը , ով ողջ պրոեկտի ընթացքում եղել է բոլորիս ուշադրության կենտրոնում իր ակտիվ, պոզիտիվ մարդ տեսակով, Արփինե Բալյանը` ուժեղ, սիրուն մարդ, պարուհու կեցվածքով շատ լավ էր քայլում բեմում նույնպես արժանի էր հայտնվել 10-յակում: Մարինան, ով իր ուժերն արդեն փորձել էր «Միսս ԱՊՀ» մրցույթում և փորձ ուներ , Կարինան ՌԴ-ից , ով բեմում ինձ համար փայլեց իր մեղմ ժպիտով ու հայուհուն հարիր նրբությամբ, կցանկանայի տեսնել անգամ լավագույն 5-յակում: Թվարկածս և մյուս աղջիկների հետ ջերմ հարաբերություններ են: Չեմ նշի, թե ում չէի տեսնում 10-յակում կամ 5-յակում, քանի որ նրանց ընտրել է պրոֆեսիոնալ ժյուրին:

-Հետաքրքիր է, որպես երկրորդ վիցե-միսս, շնորհավորե՞լ ես Լիլիին։ Ի՞նչ հարաբերություններ ունես իր հետ։
-Անպայման, «Միսս Արմենիա» հռչակվելուց հետո նրան շնորհավորել եմ: Ի սկզբանե համակրել եմ Լիլիին որպես մասնակցի, տիտղոսները մեզ մոտ ոչինչ չեն փոխում, մրցույթին հաջորդող օրերին հանդիպելիս մաղթել եմ լավագույնը, առաջարկել ցանկացած պահի իմ օգնությունն ու աջակցությունը , խրախուսել չանհանգստանալ հնչած մեկնաբանություևններից և կորցված թագից, այլ կենտրոնանալ Հայաստանը միջազգային բեմերում գրագետ ու արժանի ներկայացնելու վրա:

-Մոտ երկու շաբաթ բոլոր մասնակիցներով միասին էիք բնակվում, այցելում տարբեր վայրեր, ի՞նչ կպատմես այդ օրերից ստացած քո տպավորությունների մասին։
-Նախապատրաստական փուլն անցել է շատ հետաքրքիր, ավելի լավ կազմակերպված, քան հենց շոուն: Հենց առաջին օրը եղել ենք Գյումրիում, որտեղ քաղաքապետի աշխատակիցները մեզ ուղեկցեցին Սև բերդ, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան, այցելեցինք «Ընտանիք» դպրոցը, որտեղ երեխաներն իրենց ձեռքի աշխատանքները ցուցադրեցին և մեզ համար փայլուն ելույթ ունեցան: Հրավիրված էինք Հանքավանի «Nairi resort» հանգստյան տուն, որտեղ մեզ համար հաճելի հանգիստ և սպա պրոցեդուրաներ էին պատրաստել: Իհարկե, ես Երևանում բոլոր տեղերում եղել եմ , բայց հաճախել Մատենադարան, Կոմիտասի թանգարան, Ծիծեռնակաբերդ արտերկրից ժամանած մասնակից աղջիկների հետ շատ հետաքրքիր էր , քանզի ունեի հնարավորություն նրանց ներկայացնել իրենց երկրի գանձերը և կիսվել իմ ունեցած ինֆորմացիայով:

Մեզ համար կազմակերպիչները ջանացել են ապահովել բոլոր անհրաժեշտությունները , որպեսզի մենք այս երկու շաբաթների ընթացքում սեփական միջոցները չվատնենք, AGBU- ն հյուրընկալել է մեզ այդ օրերին , «Առողջ սնունդը» տրամադրել է լանչը, ամեն երեկո գնացել ենք Երևանի լավագույն ռեստորաններ ընթրիքի, որտեղ լսում էին ջազ, վայելում գինի, մասնակցում հացի, լավաշի պատրաստման պրոցեսին և այլն:
Եղել ենք նաև Արենիում, որտեղ խաղող ենք հավաքել ու տրորել` գտիի պատրաստելու համար: Շատ ուրախ է անցել այդ պրոցեսը: Մրցույթից ստացված բոլոր տպավորություններն ու փորձը անփոխարինելի են: Ես շնորհակալ եմ թե’ Գոհար Հարությունյանին, թե աղջիկներին` Կատարինային, Լուսինեին, Գայանեին, Սոֆիային, ովքեր ողջ ընթացքում մեզ հետ էին:

-Քո մասին պատրաստած հոլովակում պատմում ես, որ սիրում ես խոհանոցում համեղ ուտեստներ պատրաստել։ Է՞լ ինչ հետաքրքրություններ ունես։
Ավելի պասիվ կյանքով եմ ապրում,  հետաքրքրություններիս մեջ  էքստրեմալ սպորտաձևեր չկան, գեղեցիկ կազմվածք պահպանեու նպատակով անընդհատ մարզվում եմ, զբաղվում յոգայով, հումանիտար գիտությունների սիրահար եմ, երեկոներս անցնում են տանը թեյ խմելով ու գիրք կարդալով: Սիրում եմ տարբեր երկրներից լուցկիներ հավաքել, արդեն փոքրիկ հավաքածու ունեմ:

-Ինչո՞վ ես հիմա զբաղվում, ապագայի հետ կապված ի՞նչ ծրագրեր ունես։ 
-Իմ առօրյայում ոչինչ չի փոխվել, իսկ ծրագրերս գաղտնի եմ պահում սովորաբար:

 

-Կրկին կմասնակցե՞ս գեղեցկության մրցույթի։

-Գուցե Հայաստանից դուրս, եթե ունենամ լավ առաջարկներ: