Մեդիա

Ինչու մասնակցեցի «Միսս Հայաստան»-ին եւ ինչ տվեց այն ինձ. Լուսինե Թովմասյանի պատմությունը

Հունիսի 23, 2017

Wnews.am-ը ներկայացնում է հարցազրույցների շարք՝ «Միսս Հայաստան»-ի թագը նվաճած գեղեցկուհիների հետ։ Այս անգամ մեր զրուցակիցը «Միսս Հայաստան 2003», «Վիցե Միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն է.

-Ինչպե՞ս կայացրիք «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթին մասնակցելու որոշումը, ո՞րն էր մասնակցության նպատակը։

-Մինչեւ «Միսս Հայաստան»-ը արդեն մասնակցել էի մի քանի մրցույթների եւ զբաղեցրել առաջին տեղը, իսկ 2001-ին արդեն քույս դարձավ «Միսս Հայաստան»։ Ես սպասում էի 17-ամյակիս, որպեսզի եւս կարողանամ մասնակցել։
-Ինչպե՞ս արձագանքեցին Ձեր ընտանիքի անդամներն ու մտերիմները։
-Ծնողներս միշտ մեր կողքին են եղել յուրաքանչյուր հարցում եւ միայն ոգեւորել են։ Միակ մտավախությունս այն էր, որ նույն ընտանիքից իրար հետեւից կարող են սխալ համարել՝ ընտրելով «Միսս Հայաստան», քանի որ 2002-ին այդ մրցույթը չկայացավ։ Իսկ մտերիմներս ու ծնողներս միայն ոգեւորում էին ինձ եւ կողքիս էին։
-Ձեր քույրն արդեն հաղթել էր «Միսս Հայաստան» մրցույթում։ Իր փորձից ելնելով՝ ի՞նչ խորհուրդ տվեց Ձեզ։
-Քույրս մինչեւ այսօր էլ ինձ խորհուրդներ է տալիս, իսկ մրցույթի հետ կապված արդեն իսկ փորձ շատ ունեի։ Շատ վստահ ասաց, որ կհաղթեմ։
-Բոլորս ականատես եղանք, որ մրցույթին մասնակցությունից հետո Ձեր առջեւ նոր հնարավորություններ բացվեցին, մասնակցեցիք «Միսս Եվրոպա» գեղեցկության մրցույթին։ Կպատմե՞ք Ձեր հաջողությունների մասին։
-Պետք է ասեմ, որ մինչեւ «Միսս Հայաստան» ճանաչվելն աշխատել եմ IMG մոդելային գործակալության հետ որպես մոդել Տոկիոյում, Փարիզում եւ Միլանում, իսկ մրցույթից հետո եղավ նաեւ «Միսս Եվրոպան», որտեղ ճանաչվեցի «Վիցե Միսս»։
-Հաղթանակը սպասելի՞ էր, ինչպե՞ս մյուս մասնակիցներն ընդունեցին Ձեր հաղթանակը։
-Այդ տարի մասնակիցների թիվը քիչ էր. ընդամենը 16 հոգի եւ պայքարը երեք հոգու միջեւ էր։ Բեմի վրա հիշում եմ միայն մասնակիցների ժպիտներն ու շնորհավորանքները։
Ի՞նչն է տպավորվել մրցույթից։ Ի՞նչ զգացողություններ ունեիք։
 -Ուրախություն, հպարտություն եւ միայն լավ հիշողություններ։
Ինչպե՞ս էին այդ տարիներին վերաբերում նման մրցույթին, ըստ Ձեզ, այժմ վերաբերմունքը փոխվե՞լ է։
-Հիշում եմ, որ մրցույթն ուներ բարձր հեղինակություն եւ հաջորդ օրը բոլորը խոսում էին այդ իրադարձության մասին։ Դա ապացուցում էր, որ դրսում բոլորը շնորհավորում էին եւ ճանաչում էին։
Հայաստանում այս տարի կրկին անցկացվելու է «Միսս Արմենիա» համահայկական գեղեցկության մրցույթը։ Արդյո՞ք տեսնում եք դրա անհրաժեշտությունը։
-Այո, տեսնում եմ դրա կարիքը եւ հուսամ, որ մրցույթին մասնակցելու շատ ցանկացողներ կլինեն։
-Ի՞նչ խորհուրդ կտաք մրցույթին մասնակցող աղջիկներին։
-Յուրաքանչյուր բան ընտրելով՝ պետք է հաճույքով անել եւ հավատալ ուժերին։
«Միսս Արմենիա 2017» մրցույթին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ։