Մեդիա

Հայաստանի գեղեցկուհիների երեխաները

Հունիսի 2, 2017

Հայաստանի գեղեցկության թագը նվաճած գեղեցկուհիներից շատերն արդեն վաղուց ամուսնացել են եւ ունեն նույնքան գեղեցիկ փոքրիկներ։

Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, Wnews.am-ը ներկայացնում է «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթում հաղթած գեղեցկուհիների երեխաներին.

«Միսս Հայաստան 1997» . Անգելինա Բաբաջանյան

«Միսս Անդրկովկաս» մրցույթում եւս հաղթող ճանաչված Անգելինան եւ իր ամուսինը՝ Կարեն Մարտիրոսյանը, ունեն երեք երեխա՝ երկու դուստր եւ որդի։

«ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆ 1998» ԳՈՀԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Միսս ԱՊՀ 1999», «Miss globe 2009» Գոհար Հարությունյանն ու իր ամուսինը դեռ ունեն երեք զավակ՝ երկու դուստր եւ որդի։ Այժմ նրանք սպասում են իրենց չորրորդ զավակին։

«ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆ 2000» ՔՐԻՍՏԻՆԱ ԲԱԲԱՅԱՆ

Քրիստինա Բաբայանն ամուսնացած է եւ ունի դուստր։

«ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆ 2001» ԻՐԻՆԱ ԹՈՎՄԱՍՅԱՆ

Իրինա Թովմասյանն ունի երեք դուստր։

Նրա ավագ դուստրը՝ Մեգին, երգչուհի է։

«ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆ 2003» ԼՈՒՍԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

«Վիցեմիսս Եվրոպա-2005» Լուսինե Թովմասյանն ամուսնացած է եւ ունի մեկ դուստր։

 

«ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆ 2006» ՄԱՐԻՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Մարինե Վարդանյանն այժմ ամուսնու եւ երկու երեխաների հետ բնակվում է Մոսկվայում։