Մեդիա

Հինգ տարի ընդմիջումից հետո այս տարի կկայանա «Միսս Հայաստան» մրցույթը

Մայիսի 25, 2017

iravunk.com

«Միսս Հայաստան» հիմնադրամի նախագահ, «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2009» մրցույթներում հաղթող դարձած ԳՈՀԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ նախաձեռնությամբ` այս տարի կկայանա «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթը, որն իրականացվում է ՀՀ մշակույթի եւ սփյուռքի նախարարությունների հետ համատեղ:

Այն կլինի համահայկական գեղեցկության մրցույթ, որին կմասնակցեն 17-26 տարեկան աղջիկներ: Իսկ գրանցման հայտերն ընդունվում են մինչեւ հուլիսի 15-ը:

Արդեն աշնանը՝ սեպտեմբերի 15-ին տեղի կունենա մրցույթի եզրափակիչ փուլը, որի ժամանակ հաղթող գեղեցկուհին Հայաստանը կներկայացնի միջազգային հեղինակավոր մրցույթներում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ