Մեդիա

Մեկնարկում է «Միսս Հայաստան» գեղեցկության համահայկական մրցույթը. ինչպես են ընտրվելու մասնակիցները

Մայիսի 25, 2017

1in.am-ը գրում է.

Սեպտեմբերի 15–ին Երևանում կկայանա «Միսս Հայաստան 2017» մրցույթը, որը նոր կազմակերպիչներ ունի։ Տարիների դադարից հետո «Միսս Հայաստանը» կանցկացվի «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2010» Գոհար Հարությունյանի նախաձեռնությամբ։

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Գոհար Հարությունյանը ներկայացրեց մրցույթի ընթացակարգը և այն, թե քանի փուլով և ինչպես են ընտրվելու մրցույթի մասնակիցները:

«Մեզ համար մեծ պատիվ է, որ մշակույթի նախարարությունը այս նախաձեռնությունը վերցրեց իր հովանու տակ, մեզ միացավ նաև Սփյուռքի նախարարությունը, որպեսզի իր լրատվական լծակներն օգտագործի՝ մրցույթը համահայկական դարձնելու համար:

Անցկացվելու են մրցույթի նախընտրական փուլեր, արտերկրի մասնակիցները կարող են առցանց անցնել նախընտրական փուլերը: Մասնակցել կարող են 17-26 տարեկան չամուսանացած աղջիկները:

Համաչափությունները մենք չենք կոնկրետացնում, քանի որ կարծում ենք, որ գեղեցկությունը համաչափության, կրթության, ինտելեկտի, ներքին գեղեցկության մեջ է, ընտրությունը դրանից ելնելով է կատարվելու»,- նշեց Գ. Հարությունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: